ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՊԱՐՏԸ ՊԱՅԹԵՑՐԵԼ Է ԱՄՆ-Ի ԲԱԶԱՆ, ՈՐՏԵՂ<br /> ԳՏՆՎՈՒՄ ԷՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՉԵՅՆԻՆ. 20 ԶՈՀՎԱԾ, 11 ՎԻՐԱՎՈՐ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՊԱՐՏԸ ՊԱՅԹԵՑՐԵԼ Է ԱՄՆ-Ի ԲԱԶԱՆ, ՈՐՏԵՂ
ԳՏՆՎՈՒՄ ԷՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՉԵՅՆԻՆ. 20 ԶՈՀՎԱԾ, 11 ՎԻՐԱՎՈՐ

  • 27-02-2007 18:18:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բաղրամ ամերիկյան գլխավոր ռազմական բազան Աֆղանստանում, որտեղ գտնվում էր ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնին, երեքշաբթի ենթարկվել է ահաբեկիչների հարձակմանը: ԱՄՆ-ի բանակի փոխգնդապետ Դեյվիդ Ասետան հայտնել է, որ մահապարտը պայթեցրել է ավիաբազայի գլխավոր մուտքը, որը գտնվում է Քաբուլից 60 կմ դեպի հյուսիս: Փոխնախագահ Չեյնին չի տուժել, սակայն պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ կան, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Մահապարտն իրեն պայթեցրել է աշխատողների բազմության մեջ ռազմական օբյեկտի սահմաններից դուրս պահպանության արտաքին հատվածի դարպասների մոտ: «Հարձակումը իրականացվել է գլխավոր մուտքի մոտ»,- ասել է փոխգնդապետ Ասետան: Նա ավելացրել է, որ ողջ բազայով մեկ հայտարարվել է տագնապի «կարմիր մակարդակ», որը վկայում է, որ իրականացվել է «ուղիղ հարձակում»: Ըստ Sky News-ի տվյալների, զոհվել է ավելի քան 20, վիրավորվել 11 մարդ: Ինչպես հայտնել է Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը, զոհվածների թվում են երեք արտասահմանցի զինծառայողներ: Ամերիկյան զինվորական ներկայացուցիչների հայտարարության համաձայն, պայթյունից վիրավորվել են կոալիցիայի մի քանի զինվորներ: Այս գրոհի պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Թալիբան» շարժումը: Դիկ Չեյնին Աֆղանստան է ժամանել երկուշաբթի երեկոյան: Սպասվում էր, որ նա այնտեղ ընդամենը մի քանի ժամ կմնա, հետո ուղղաթիռով կմեկնի Քաբուլ հանդիպելու Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ: Սակայն թռիչքին խանգարել է ուժեղ ձյունը: Երեքշաբթի, ահաբեկչական հարձակումից որոշ ժամանակ անց Չեյնին թռել է Քաբուլ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play