«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏ<br /> Է ՆԵՐԿԱՅԱՎԵԼ 75 ՖԻԼՄԻ ՀԱՄԱՐ<br />


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏ
Է ՆԵՐԿԱՅԱՎԵԼ 75 ՖԻԼՄԻ ՀԱՄԱՐ

  • 20-02-2007 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկե ծիրան» միջազգային 4-րդ փառատոնի կազմկոմիտեն արդեն ստացել է 75 ֆիլմեր ցուցադրելու հայտ: Ֆիլմերի հոսքը շարունակվում է, եւ առաջիկայում մասնագիտական հանձնախումբը կսկսի դրանց ընտրությունը: Ինչպես փետրվարի 20-ին ասուլիսում հայտարարեց փառատոնի ծրագրերի տնօրեն, արվեստաբան Միքայել Ստամբոլցյանը, գրեթե ձեւավորված են երեք` խաղարկային, վավերագրական, «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրերի ժյուրիների կազմերը: Բացի այդ, Մ.Ստամբոլցյանը հայտնեց, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը այս տարի առաջին անգամ կունենա նաեւ Կինոքննադատների եւ կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի եւ Էկումենիկ (եկեղեցական) մրցութային ժյուրիներ: Այս երկու նոր մրցութային հանձնախմբերի ստեղծման որոշումը կայացրել է Ռոտերդամի 36-րդ միջազգային կինոփառատոնի կազմակոմիտեն, որի անդամ է նաեւ երեւանյան «Ոսկե ծիրանը»: Տեղեկացնելով, որ այս տարի չի հաջողվել մեկնել Իրան եւ երեւանյան փառատոնի համար ֆիլմեր ընտրել, Մ.Ստաբոլցյանը հույս հայտնեց, որ առաջիկայում այդ հարցը եւս կլուծվի:
Նոյյան տապան  -   Մշակույթ