«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՋՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ԱՐՏԱՇԵՍ<br /> ՄԻՆԱՍՅԱՆԸ<br />


«ԱԷՐՈՖԼՈՏ ՕՓԵՆ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՋՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ԱՐՏԱՇԵՍ
ՄԻՆԱՍՅԱՆԸ

  • 20-02-2007 13:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրվարի 19-ին Մոսկվայում «Աէրոֆլոտ օփեն» անվանումով շախմատի միջազգային մրցաշարում կայացան հերթական հանդիպումները. A1 խմբում առաջատարն է Ստանիսլավ Նովիկովը, որը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր: 4 շախմատիստներ` նրանց թվում Արտաշես Մինասյանը, 4,5-ական միավորով զբաղեցնում է աղյուսակի 2-5-րդ հորիզոնականները: Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանն ունեն 4-ական, Կարեն Ասրյանը` 3,5, Զավեն Անդրիասյանը` 3, Աշոտ Անաստասյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը` 2-ական միավոր: A2 խմբում 5,5-ական միավորով առաջատարներն են Ալեքսանդր Դանինը (Ռուսաստան) եւ Շոխրատ Ստասինը (Ուզբեկստան): Արման Փաշիկյանը, Տիգրան Նալբանդյանը, Արսեն Եղիազարյանը, Բենիամին Գալստյանը, Դավիթ Պետրոսյանը եւ Արթուր Չիբուխչյանը մի մեծ խումբ շախմատիստների հետ 4-ական միավորով բաժանում են 13-33-րդ տեղերը: B խմբում 7 հնարավորից 5,5 միավորով 3-10-րդ տեղն է բաժանում Դավիթ Քալաշյանը, իսկ C խմբում 7 հնարավորից դարձյալ 5,5-ական միավոր են վաստակել Սուրեն Պողոսյանը եւ Տիգրան Սիմոնյանը, որոնք մրցակիցների հետ բաժանում են 6-16-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play