ԳԵՆԵՐԱԼ ՍԵԴՐԱԿ ՍԱՐՈՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է 4-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
14-02-2007 19:49:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Ռոբերտ
Քոչարյանի փետրվարի 13-ի հրամանագրով գեներալ-մայոր Սեդրակ
Սարոյանն ազատվել է ՀՀ Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային
կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին
հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից:
Նշենք, որ ըստ հավաստի աղբյուրներից ստացված
տեղեկությունների, Ս.Սարոյանը պաշտոնից հեռանալու դիմում է
ներկայացրել մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական
ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու նպատակով:
Հավանական է, որ նա իր թեկնածությունն կառաջադրի Գեղարքունիքի
մարզի Մարտունի քաղաքում:
Հիշեցնենք, որ Ս.Սարոյանը խորհրդարանական ընտրություններին
մասնակցելու նպատակով ՀՀ ՊՆ համակարգից հեռանալու ցանկություն
հայտնած երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է: Ավելի վաղ պաշտոնից
հեռանալու եւ ՀՅԴ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու
ցանկություն էր հայտնել պաշտպանության փոխնախարար,
գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: