ԱՆԴՈՐՐԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ ՈՉ-ՈՔԻ<br />


ԱՆԴՈՐՐԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ ՈՉ-ՈՔԻ

  • 08-02-2007 17:05:00   | Անդորա  |  Սպորտ
ԱՆԴՈՐՐԱ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 7-ին ՖԻՖԱ-ի օրացույցով ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումների օրն էր: Այդ օրը Անդորրայում կայացավ տեղի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքիով` 0:0: Սա թիմերի 6-րդ հանդիպումն էր: Նախորդ բոլոր 5 խաղերում հաղթել էին Հայաստանի ֆուտբոլիստները: Նշենք, որ այս հանդիպմանը չէին մասնակցելու Իրանում գտնվող Ալեքսանդր Թադեւոսյանը, Աղվան Մկրտչյանը, Հոլանդիայի «Այաքս»-ի խաղացող Էդգար Մանուչարյանը եւ էլի մի քանիսը: Հայաստանի հավաքականի դարպասը կրկին պաշտպանում էր փորձառու Ռոման Բերեզովսկին: Թիմակիցներին միացել էր նաեւ պաշտպան Կարեն Դոխոյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play