ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ «ԹՌՉՆԱԳՐԻՊ» Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ<br />


ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ «ԹՌՉՆԱԳՐԻՊ» Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

  • 05-02-2007 17:51:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայում բացահայտվել է «թռչնագրիպ»: Վտանգավոր վիրուսը բացահայտվել է Սուֆֆոլկի կոմսության մի ֆերմայում: Այստեղ վիրուսից սատկել են երկուսուկես հազարից ավելի հնդկահավեր: Վիրուսի տարածման փաստը հաստատվել է Եվրոպական միության կողմից: Մասնագետները պարզել են, որ դա H5N1 շտամն է (ըստ այլոց` H5N4): Սպասվում է, որ ֆերմայում կոչնչացվի 160 հազար հնդկահավ, հաղորդում է Newsinfo-ն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play