ՄԻՆՍԿՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ 295-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ<br />


ՄԻՆՍԿՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ 295-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ

  • 01-02-2007 19:52:00   | Բելոռուս  |  Մշակույթ
 ՄԻՆՍԿ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 31-ին Մինսկում` Ժողովուրդների բարեկամության տանը, «Բելառուս-Հայաստան» եւ Բարեկամության ու արտասահմանի երկրների հետ կապերի բելառուսական ընկերությունների ուժերով, բելառուսահայ համայնքի ու Հայաստանի դեսպանության աջակցությամբ անցկացվել է գրական երաժշտական երեկո` նվիրված մեծանուն հայ երգահան Սայաթ-Նովայի 295-ամյակին: Միջոցառման ժամանակ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները հնչել են հայերեն, ռուսերեն եւ բելառուսերեն լեզուներով: Ցուցադրվել են Սայաթ-Նովա կինոնկարից նրա երգերի կատարման հատվածներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ