2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՏԿԱՑՎԻ 587<br /> ՄԼՆ 385 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ<br />


2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՏԿԱՑՎԻ 587
ՄԼՆ 385 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

  • 30-01-2007 18:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2007 թվականի պետական բյուջեով կինոարտադրության համար նախատեսված է հատկացնել 587 մլն 385 հազար դրամ` նախորդ տարվա 482 մլն 928 դրամի դիմաց: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: 2007 թվականին նախատեսված է ավարտել «Սողանք», «Նա եւ նե», «Այգաբաց», «Չվող թռչուններ» խաղարկային եւ 14 վավերագրական ֆիլմերի աշխատանքները, այդ թվում` «Հեռու-մոտիկ», «Տոնինո Գուերան եւ Հայաստանը», «Հայոց այբուբենի 1600-ամյա գաղտնիքը»: Անցյալ տարի ավարտվել են 6 խաղարկային, 11 վավերագրական եւ 3 անիմացիոն ֆիլմերի աշխատանքները: Ըստ նույն աղբյուրի, 2006 թվականին անցկացվել են «Ոսկե ծիրան», «Ես եմ», եւ Մանկապատանեկան կինոյի եւ անիմացիայի միջազգային փառատոնները: Բացի այդ, կազմակերպվել է նաեւ «Անկախության կինեմատոգրաֆ» ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play