Օբամա` օգոստոսին չենք կարողանա վճարել թոշակները


Օբամա` օգոստոսին չենք կարողանա վճարել թոշակները

  • 13-07-2011 11:02:25   | ԱՄՆ  |  Միջազգային
 Բարաք Օբաման զգուշացրել է, որ եթե Սպիտակ Տունը եւ կոնգրեսը համաձայնության չգան պետպարտքի սահմանաչափի բարձրացման վերաբերյալ, ապա կդադարեցվեն կենսաթոշակների վճարումները: Ըստ Օբամայի, արդեն օգոստոսի 3-ին կա վտանգ, որ թոշակառուները չեն ստանա իրենց հասանելի գումարնեը: «Ես չեմ կարող երաշխավորել, որ վճարման չեկերը կստորագրվեն օգոստոսի 3-ին, եթե մենք չպարզենք այս հարցը: Գանձարանում հնարավոր է գումար չմնա»,- ասել է Օբաման:
Նոյյան տապան  -   Միջազգային