Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 4-1 հաշվով<br /> հաղթեց Իռլանդիայի ընտրանուն<br />


Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 4-1 հաշվով
հաղթեց Իռլանդիայի ընտրանուն

  • 17-11-2009 18:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 17-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Եվրոպայի 2011թ.-ի երիտասարդական առաջնության խմբային մրցաշարի ծրագրով Հայաստանի հավաքականը ընդունեց Իռլանդիայի թիմին եւ հաղթեց 4-1 հաշվով: Հայաստանի հավաքականից գոլերի հեղինակ դարձան Հենրիխ Մխիթարյանը եւ Հովհաննես Գոհարյանը, իսկ հյուրերից Կիլլիան Շերիդանը: Խմբային փուլի մյուս հանդիպումները նշանակված են 2010թ.-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ