Հունահայ դերասանի մասնակցությամբ ֆիլմի ցուցադրումով բացվել<br /> է Աթենքի Եվրոպական ֆիլմերի փառատոնը<br />


Հունահայ դերասանի մասնակցությամբ ֆիլմի ցուցադրումով բացվել
է Աթենքի Եվրոպական ֆիլմերի փառատոնը

  • 03-11-2009 14:35:00   | Հունաստան  |  Մշակույթ
 ԱԹԵՆՔ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հույն ռեժիսոր Վասիլիս Մազոմենոսի «Guilt» վերնագրով նոր ֆիլմի ցուցադրությամբ Աթենքում հոկտեմբերի 22-ին բացվել է Եւրոպական ֆիլմերի փառատոնը, որը տեւել է 11 օր: Ինչպես հաղորդում է «Ազատ օր»-ը, այս ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը հունահայ ճանաչված դերասան Արթո Աբարդյանն է: «Guilt»-ը քաղաքական բնույթի ֆիլմ է եւ վերաբերում է Կիպրոսի հիմնախնդրին: Աթենքի կինոթատրոններում այն կցուցադրվի առաջիկա դեկտեմբեր եւ հունվար ամիսներին:
Նոյյան տապան  -   Մշակույթ