Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչը Գերմանիայում<br /> մասնակցել է միջկրոնական երկխոսության հանդիպումներին<br />


Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչը Գերմանիայում
մասնակցել է միջկրոնական երկխոսության հանդիպումներին

  • 23-10-2009 18:30:00   | Գերմանիա  |  Հասարակություն
ԷՐԼԱՆԳԵՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գերմանիայի Էրլանգեն քաղաքում հոկտեմբերի 19-22 տեղի են ունեցել միջկրոնական երկխոսության հանդիպումներ, որոնց Պոլսո հայոց պատրիարքարանից մասնակցել է Թաթուլ վարդապետ Անուշյանը: Հունական, հրեական, իսլամական եւ հայկական եկեղեցիների ներկայացուցիչներն այցելել են Էրլանգենի քաղաքապետարանի թանգարան, Կալվինական Ավետարանական եկեղեցի, Պամբերգ քաղաքի Լատինական կաթոլիկ եկեղեցի, Լութերական Ավետարանական եկեղեցու Ակադեմիա: Վերջին օրը տեղի է ունեցել ժողով Էրլանգենի փոխքաղաքապետի ղեկավարությամբ, որին մասնակցել են պատվիրակության անդամները, միջկրոնկան երկխոսության կազմակերպիչները, տեղի համայնքի ներկայացուցիչները: Նիստի ընթացքում քննարկվել են համայնքներին ու փոքրամասնություններին վերաբերող հարցեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն