Ոչ պետական բուհերի ղեկավարները անուշադրության են մատնում<br /> ուսանողական սպորտը<br />


Ոչ պետական բուհերի ղեկավարները անուշադրության են մատնում
ուսանողական սպորտը

  • 08-10-2009 18:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 9-ին Երեւանի «Սպարտակ» աթլետիկական մարզադաշտում կտրվի հայաստանի ուսանողական հանրապետական 10-րդ խաղերի ծրագրով աթլետիկական կրոուսի մեկնարկը: Ծրագրում ընդգրկված է 5 մարզաձեւ` կրոուս, շախմատ, վոլեյբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս: Ինչպես «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հենրիկ Մոկացյանը, մրցումներին կմասնակցեն 13 պետական բուհերի ուսանողներ: Նա նշեց, որ ոչ պետական բուհերի ղեկավարները անուշադրության են մատնում ուսանողական սպորտը. հավատարմադրված բուհերին նույնպես ուղարկվել է խաղերի ծրագիրն ու կանոնադրությունը, բայց նրանցից ոչ մեկը մասնակցության հայտ չի ներկայացրել:
Նոյյան տապան  -   Սպորտ