Հոկտեմբերի 3-ին Ֆրեզնոյում կանցկացվի «Փրփուր» հայկական<br /> փառատոնը<br />


Հոկտեմբերի 3-ին Ֆրեզնոյում կանցկացվի «Փրփուր» հայկական
փառատոնը

  • 02-10-2009 17:00:00   | ԱՄՆ  |  Մշակույթ
ՖՐԵԶՆՈ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ֆրեզնոյի հայկական ծերանոցի ընդարձակ այգում հոկտեմբերի 3-ին տեղի կունենա «Փրփուր» փառատոնը` Ֆրեզնոյի Հայկական մշակութային հաստատության նախաձեռնությամբ եւ Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բարձր հովանավորությամբ: Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզ» օրաթերթը, արդեն մեկ շաբաթ է, Հայ օգնության միության անդամները հավաքվում են «Ասպարեզ» ակումբի խոհանոցում եւ սենյակներում, որտեղ նախապատրաստվում են առաջիկա փառատոնին` անուշեղեն եւ ուտելիք են պատրաստում: Շաբաթ օրը կմեկնարկի փառատոնը, եւ բոլոր ներկաները կճաշակեն համադամ ուտեստներ, կվայելեն արվեստագետ Մակիի մանկական երգերը, երգիչ Մուրադյանի կատարումները, «Համազգային» եւ «Կարինազ» պարախմբերի ելույթները, որովհետեւ «Գիտենք աչքերով գերել, գիտենք գրքերով տիրել, եւ իշխել ձիրքերով միայն»:
Նոյյան տապան  -   Մշակույթ