Հարուցվել է քրեական գործ սահմանային հսկիչ կետերի կառուցման<br /> աշխատանքներն իրականացնելիս հավելագրումներ կատարելու դեպքի առթիվ<br />


Հարուցվել է քրեական գործ սահմանային հսկիչ կետերի կառուցման
աշխատանքներն իրականացնելիս հավելագրումներ կատարելու դեպքի առթիվ

  • 28-09-2009 18:42:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական եւ բույսերի կարանտինի Բագրատաշենի եւ Բավրայի սահմանային հսկիչ կետերի կառուցման աշխատանքներն իրականացնելիս հավելագրումներ կատարելու եւ պետությանը ավելի քան 22,5 մլն դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության, Գյուղատնտեսության նախարարությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված սահմանային հսկիչ կետերի կառուցման աշխատանքների կատարումն ստանձնել է «ՎԼՀԱՔ» ՍՊ ընկերությունը, որը ստացել է 2005թ. սեպտեմբերի 13-ի պայմանագրերով նախատեսված 185 մլն 540 հազար 780 դրամ գումարը: Ընկերության տնօրեն Հ.Քեթցյանը 2008թ.-ի հունվարի 26-ի կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով հավելագրել է փաստացի չկատարված 22 մլն 549 հազար 280 դրամի աշխատանքներ եւ հսկիչ կետերի կառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Միրզոյան եւ որդիներ» ՍՊ ընկերության աշխատակից Ս.Թովմասյանի օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել է պետության առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները: Բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության պետ Վ.Գյուլզադյանը, հանդիսանալով վերը նշված պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ ստորագրել փաստացի չկատարված աշխատանքների հավելագրումներով կատարողական ակտերը: Այդպիսով պետությանը պատճառվել է 22 մլն 549 հազ. 280 դրամի էական նյութական վնաս:
Նոյյան տապան  -   Հասարակություն