Երեւանում տեղի կունենա ամերիկահայ ճանաչված նկարիչ Քաջազունի<br /> Քեչեճյանին նվիրված գրքի շնորհանդեսը<br />


Երեւանում տեղի կունենա ամերիկահայ ճանաչված նկարիչ Քաջազունի
Քեչեճյանին նվիրված գրքի շնորհանդեսը

  • 24-09-2009 14:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նորաստեղծ սփյուռքի բաժինը իրականացնում են «Ակնարկներ սփյուռքահայ կերպարվեստի պատմության» մատենաշարի հրատարակումը` նվիրված սփյուռքահայ արվեստագետների ստեղծագործություններին: Սեպտեմբերի 25-ին, ժամը 17:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա մատենաշարի առաջին հատորի` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի հեղինակած «Քաջազի մշտավառ կանթեղը» գրքի շնորհանդեսը: Մենագրությունը տպագրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչատանը` հայերեն եւ անգլերեն լեզուներով, եւ նվիրված է ամերիկահայ ճանաչված նկարիչ, արվեստաբան Քաջազունի Քեչեճյանին, որն իր ստեղծագործություններում կարողացել է պահպանել եւ հավերժացնել հայ ազգային ոգին: Արվեստագետի «Աղօթող հայուհին», «Կինը` նատիւրմորտով», «Տիրամայրը մանկան հետ», «Հայկական բակ», «Սէր կամարների տակ» եւ բազմաթիվ այլ նկարներ խոսում են հին հայկական բարձրաքանդակների, նկարազարդ գերեզմանաքարերի, հայկական բազալտի եւ տուֆի լեզվով: Գրքում Քաջազի արվեստը մատուցվում է ժամանակագրական հերթականությամբ, հատկապես կարեւորվում են նրա կտավներում արտացոլված թեմատիկ ու կերպարային բովանդակության, ազգային մտածողության, գունային սուր ընկալումների, տեխնիկական յուրահատուկ կերտման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք դիտարկվում եւ հիմնավորվում են նկարչի ինքնատիպ աշխատանքների օրինակով: Նկարչի 85-ամյակի առթիվ լույս ընծայվող մենագրության տպագրական ծախսերը հոգացել է արվեստագետի այրին` նրա արվեստի լավագույն գիտակ, բանասեր, գրաքննադատ Սաթենիկ Քեչեճյանը: Մեծանուն նկարիչ եւ քանդակագործ Երվանդ Քոչարը դեռեւս 1973թ. նկատել էր, որ Քաջազի մասին պետք է գրել առանձին մենագրություն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play