Ռոզմարի Հարությունյանի «Վերապրողը» գիրքը թարգմանվել է<br /> պարսկերեն<br />


Ռոզմարի Հարությունյանի «Վերապրողը» գիրքը թարգմանվել է
պարսկերեն

  • 10-09-2009 14:00:00   | Իրան  |  Մշակույթ
ԹԵՀՐԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Պարսկերեն է թարգմանվել իրանահայ անգլիագիր հեղինակ դոկտ. Ռոզմարի Հարությունյանի (Քոհեն) հեղինակած եւ 2002 թվականին Կալիֆոռնիայում հրատարակված «Վերապրողը» (Survivor) գիրքը: Ինչպես գրում է «Ալիք» օրաթերթը, գրքում պատմվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Իրանի Ատրպատական նահանգ ներխուժած օսմանյան բանակի կազմակերպած Խոյի հայերի կոտորածի եւ հայ բնակչության հետագա ճակատագրի մասին: Գիրքը պատճառ է դարձել, որ ավելի քան 85 տարվա հեռավորությունից խոյեցի վերապրողների հետագա սերունդների մի շարք ներկայացուցիչներ գտնեն իրենց արյունակից հարազատների հետքը: Հետաքրքիր է գրքի թարգմանության պատմությունը: Երբ խոյեցի վերապրող Արուսյակի կենսագրության հեղինակ եւ Արուսյակի թոռնուհի Ռոզմարի Հարությունյանը նամակագրությամբ Խոյի պատմության հեղինակ դոկտ. Ամին Ռիահիից հետաքրքրվել էր իր տատի ու պապի` փրկարար, խոյեցի բժիշկ Հաքիմ Էֆթեխարի մասին, նամակը փոխանցվել է բժշկի ազգականներին, որոնցից մեկն էլ գրքի թարգմանիչ Զոհրե Բավանդին է: Նա կամավոր կերպով հանձն է առել գրքի պարսկերեն թարգմանությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play