Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2-1 հաշվով հաղթեց<br /> Բելգիայի ընտրանուն<br />


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2-1 հաշվով հաղթեց
Բելգիայի ընտրանուն

  • 09-09-2009 23:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանարապետական մարզադաշտում աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Բելգիայի ընտրանուն: Խաղի 23-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Հովհաննես Գոհարյանը: 51-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը երկրորդ գնդակն անցկացրեց մրցակցի դարպասը: 92_րդ րոպեին հյուրերից գոլի հեղինակ դարձավ Դանիել Վան Բույտեն: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով Հայաստանի ֆուտբոլիստների հաղթանակով: Այս շրջափուլում 6 պարտությունից հետո Հայաստանի ազգային թիմը առաջին հաղթանակը տոնեց եւ հոկտեմբերի 10-ին նշանակված հաջորդ մրցամարտում կհյուրընկալի Իսպանիայի ընտրանուն:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play