Ռոստովյան թատրոնը բուլղարներին ցուցադրել է «Տիգրան Մեծը»<br />


Ռոստովյան թատրոնը բուլղարներին ցուցադրել է «Տիգրան Մեծը»

  • 18-08-2009 16:30:00   | Ռուսաստան  |  Մշակույթ
ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Անցած շաբաթ Դոնի Ռոստով քաղաքի Գորկու անվան դրամատիկական թատրոնը վերադարձավ Բուլղարիայից: Ռոստովցիները Պլեւեն քույր քաղաքում ցուցադրեցին երեք կատակերգություն: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, բուլղար բարեկամները ներկայացումներից հետո ռոստովյան թատրոնին պարգեւեցին ուղեւորություն դեպի Վելիկո Տըռնովո: «Պատմական այդ դեկորացիաներով մենք կարողացանք խաղալ միանգամից երեք ներկայացում մեր խաղացանկից` «Ռոմեո եւ Ջուլետ», «Թագուհին» եւ իհարկե «Տիգրան Մեծը»,- նշեց Գորկու թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Սորոկինը: Թերթը նշում է, որ «Տիգրան Մեծ» ներկայացման պրեմիերան Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Սորոկինի բեմադրությամբ ռոստովյան թատրոնում կայացել է դեռեւս 2008 թվականի հոկտեմբերի 26-ին: Համարձակվելով բեմական լեզվի փոխադրել Արա Գեւորգյանի «Տիգրան Մեծ» պատմական դրաման, ռոստովյան թատրոնը որոշել է ժամանակակիցներին պատմել 2000-ամյա վաղեմության ողբերգություն: Պրեմիերայից հետո անցած ժամանակամիջոցում Գորկու անվան դրամատիկական թատրոնը այդ ներկայացմամբ հմայել է իր հանդիսականներին ոչ միայն Դոնի Ռոստովում, այլեւ Ռուսաստանի տարբեր մարզերում հյուրախաղերի ընթացքում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play