Հայաստանի ըմբիշները Թուրքիայում մասնակցում են աշխարհի<br /> երիտասարդական առաջնությանը<br />


Հայաստանի ըմբիշները Թուրքիայում մասնակցում են աշխարհի
երիտասարդական առաջնությանը

  • 04-08-2009 15:14:00   | Թուրքիա  |  Սպորտ
ԱՆԿԱՐԱ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անկարայում օգոստոսի 4-ին մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Արմեն Բաբալարյանը մրցավայր է ուղեկցել Սարգիս Խաչատրյանին (50 կգ), Ալեքսան Միքայելյանին (55 կգ), Գեւորգ Գեւորգյանին (60 կգ), Հովհաննես Վարդերեսյանին (66 կգ), Էդվարդ Սարգսյանին (74 կգ) Եւ Արթուր Ալեքսանյանին (84 կգ): Հաղթողները հայտի կդառնան օգոստոսի 6-ին: Հաջորդ օրը մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճի ըմբիշներին: Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ, աշխարհի նախկին չեմպիոն Արամ Մարգարյանը թիմում ընդգրկել է Մաթեւոս Սարոյանին (50 կգ), Օհան Գիքինյանին (55 կգ), Գառնիկ Մնացականյանին (60 կգ) Արթուր Մալխասյանին (66 կգ) եւ Հայկ Կարապետյանին (74 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենան օգոստոսի 10-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ