Գերմանիայում մեկնարկեց «Մայնց» շախմատի միջազգային փառատոնը<br />


Գերմանիայում մեկնարկեց «Մայնց» շախմատի միջազգային փառատոնը

  • 28-07-2009 18:52:00   | Գերմանիա  |  Սպորտ
ԲԵՐԼԻՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 28-ին Գերմանիայում մեկնարկեց «Մայնց»-ի միջազգային շախմատի փառատոնը: Առաջին մրցաշարը կոչվում է «Շախմատ-960», որտեղ մրցում են Ֆիշերի վարկածով: Այս մրցաշարում հանդես են գալիս Լեւոն Արոնյանը (Հայաստան), Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա), Իկարու Նակամուրան (Ճապոնիա) եւ Վիորել Բոլոգան (Մոլդովա): Մրցաշարը կավարտվի հուլիսի 30-ին: Հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը արագ շախմատի աշխարհի չեմպիոնին կորոշեն Լեոն Արոնյանը (Հայաստան), Արկադի Նայդիչը (Գերմանիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան): Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաեւ 2 մրցաշար` մեկը արագ, մյուսը Ֆիշերի շախմատի կանոններով: 5-րդ մրցաշարը աշխարհի առաջնություն է համակարգիչների միջեւ: Միմյանց հետ կմրցեն շախմատային աամենաուժեղ ծրագրեր ունեցող «Ռիբկա» եւ «Շրյոդեր» համակարգիչները:
Նոյյան տապան  -   Սպորտ