Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը շարունակում է կրոնական<br /> դասագրքերի հրատարակումը<br />


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը շարունակում է կրոնական
դասագրքերի հրատարակումը

  • 17-07-2009 18:00:00   | Լիբանան  |  Մշակույթ
ԱՆԹԻԼԻԱՍ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորությամբ երկու տարի առաջ սկսված կրոնի նոր դասագրքերի հրատարակությունը շարունակվում է, ամեն տարի լույս է տեսնում մեկական հատոր: Անթիլիասի Պատրիարքարանից տեղեկացնում են, որ մինչեւ այժմ տպագրված գրքերը նախատեսված են 8, 12, 14 տարեկան աշակերտների համար: Հատորներում տեղ են գտել այդ տարիքային խմբերին համապատասխան կրոնական գիտելիքներ` Աստվածաշունչ մատյան, Հայ եկեղեցու սրբեր, տոներ եւ ավանդություններ, աղոթքներ` գունագեղ պատկերներով, շքեղ տպագրությամբ: Յուրաքանչյուր դասագիրք ունի ուսուցչի ուղեցույց: Ներկայումս հրատարակության են պատրաստվում 6 եւ 10 տարեկանների դասագրքերը` ուսուցչի ուղեցույցով:
Նոյյան տապան  -   Մշակույթ