Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը սկսել է<br /> նախապատրաստվել աշխարհի առաջնությանը<br />


Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը սկսել է
նախապատրաստվել աշխարհի առաջնությանը

  • 19-06-2009 16:58:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 17-27-ին Հարավայի Կորեայում կանցկացվի աշխարհի ծանրամարտի առաջնությունը: Թեեւ առաջնության մեկնարկին դեռեւս 5 ամիս ժամանակ կա, Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը հունիսի 15-ից է սկսել նախապատրաստությունը: Ուսումնամարզական հավաքը, որը կավարտվի հունիսի 25-ին ընթանում է Ծաղկաձորում: 4 մարզիչների գլխավորությամբ պարապում են 15 ծանրորդներ: ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ հավաքներն ու տեղերում պարապմունքները լինելու են շարունակական: Նա հույս հայտնեց, որ կա կորեական ստուգատեսում հայ մարզիկները հաջող մասնակցություն կունենան ու կշարունակեն հայկական ծանրամարտի լավագույն ավանդույթները:
Նոյյան տապան  -   Սպորտ