Հայաստանի բռնցքամարտիկներից երկուսն արդեն աշխարհի պատանեկան<br /> առաջնության եզրափակիչում են<br />


Հայաստանի բռնցքամարտիկներից երկուսն արդեն աշխարհի պատանեկան
առաջնության եզրափակիչում են

  • 29-05-2009 17:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 29-ին աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունում անցկացվեցին կիսաեզրափակիչ մենամարտերը: Հայաստանի 7 բռնցքամարտիկներից առաջինը եզրափակիչ անցավ Կորյուն Սողոմոնյանը (46 կգ): Ի դեմս Մոհամեդ Ջաբրաիլովի (Ռուսաստան) նրան չափազանց դժվարին մրցակից էր բաժին հասել, բայց Կ.Սողոմոնյանը վստահ անցկացրեց մենամարտը եւ մրցակցի նկատմամբ տպավորիչ հաղթանակ տարավ` 10-4: Թիմակցի հաջողությունը կրկնեց Ջոնիկ Տոնոյանը (54 կգ), ով 15-7 հաշվով պարտության մատնեց լիտվացի մրցակցին եւ նույնպես անցավ եզրափակիչ: Արթուր Քաջոյանը (60 կգ) եւ ծանրքաշային Գոռ Մարգարյանը բավարարվեցին բրոնզե մեդալներով:
Նոյյան տապան  -   Սպորտ