Մայիսի 25-29-ին Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում<br /> գնվել է շուրջ 52,6 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 49,7 մլն դոլար<br />


Մայիսի 25-29-ին Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում
գնվել է շուրջ 52,6 մլն ԱՄՆ դոլար, վաճառվել` շուրջ 49,7 մլն դոլար

  • 29-05-2009 17:44:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 25-29-ին ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52 մլն 615 հազ. 253 ԱՄՆ դոլար` 370,46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել` 49 մլն 730 հազ. 834 ԱՄՆ դոլարՆ 372,07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության տվյալներով, նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 600 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 371,5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10 մլն 527 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370,81 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մայիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8,7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 12 մլն ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ մայիսի 18-22-ին ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 44 մլն 343 հազ. 587 ԱՄՆ դոլար` 372,24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 47 մլն 500 հազ.197 ԱՄՆ դոլար` 373,82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 500 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 372 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7 մլն 800 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքՆ 372,74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8,5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըՆ 13,7 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն