2008թ.-ի ֆինտարվա երկրորդ եռամսյակի համեմատ «Սինոփսիս»-ի<br /> եկամուտները 3,8%-ով աճել են<br />


2008թ.-ի ֆինտարվա երկրորդ եռամսյակի համեմատ «Սինոփսիս»-ի
եկամուտները 3,8%-ով աճել են

  • 22-05-2009 21:27:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիսահաղորդիչների նախագծման եւ արտադրության համար ծրագրային միջոցների եւ մտավոր սեփականության մշակման ոլորտի համաշխարհային առաջատար ամերիկյան «Սինոփսիս» ընկերության 2009 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի եկամուտը կազմել է 336,8 մլն ԱՄՆ դոլար: Դա 3,8%-ով ավելին է 2008 ֆինտարվա նույն ժամանակահատվածի 324,6 մլն դոլարի համեմատ: (ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ին եւ ավարտվում սեպտեմբերի 30-ին): Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ընկերության ճարտարագիտական ամենամեծ կենտրոններից մեկը հանդիսացող «Սինոփսիս Արմենիա» ՓԲ ընկերությունից, US GAAP տվյալներով (ԱՄՆ-ի Համընդհանուր ընդունված հաշվապահական հաշվառման սկզբունքներ), 2009 ֆինտարվա երկրորդ եռամսյակում «Սինոփսիս»-ի մաքուր եկամուտը կազմել է 48,3 մլն դոլար կամ մեկ բաժնետոմսի համար 0,33 ԱՄՆ դոլար` 2008 ֆինտարվա նույն ժամանակահատվածի 39,4 մլն ԱՄՆ դոլարի կամ մեկ բաժնետոմսի համար 0,27 ԱՄՆ դոլարի դիմաց: Ոչ GAAP տվյալներով, 2009 ֆինտարվա երկրորդ եռամսյակի մաքուր եկամուտը կազմել է 65,9 մլն դոլար կամ բաժնետոմսի համար 0,45 ԱՄՆ դոլար` 2008 ֆինտարվա նույն ժամանակահատվածի երկրորդ եռամսյակի 59,7մլն դոլարի կամ մեկ բաժնետոմսի համար 0,41 ԱՄՆ դոլարի դիմաց: «Սինոփսիս»-ը շարունակում է լավ գործել մի միջավայրում, որտեղ դեռ առկա են ֆինանսական ճգնաժամի նշանները»,-ասել է «Սինոփսիս»-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը: «Հաճախորդներն ընտրում են «Սինոփսիս»-ն ուժեղ տեխնոլոգիաների, գլոբալ աջակցության, ապագայում շարունակական ներդրումների եւ ֆինանսական ուժի համար»,-հավելել է նա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն