Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը Կոտ դ'Իվուարում իր<br /> հաշվին գրանցեց պարտություններ<br />


Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը Կոտ դ'Իվուարում իր
հաշվին գրանցեց պարտություններ

  • 05-05-2009 16:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 4-ին Կոտ դ'Իվուարում ավարտվեց թենիսի Դեվիսի գավաթի խաղարկության եվրոաֆրիկյան գոտու չորորդ ենթախմբի մրցաշարը: Մրցավայր էին ժամանել ենթախմբում ընդգրկված թիմերից միայն 5-ը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը (Հարություն Սոֆյան, Աշոտ Գեւորգյան, Հենրիկ Նիկողոսյան կազմով) պարտվեց տանտերերի` 1:2 Գանայի` 0:3, Զիմբաբվեի` 1:2 թիմերին, ապա վերջին խաղում հաղթեց Կամերունի պատվիրակներին` 3:0, եւ գրավեց նախավերջին` 4-րդ, տեղը: Կանոնադրությամբ առաջին քառյակում տեղ գտած թիմերը հաջորդ տարի կխաղան ավելի բարձր` երրորդ, ենթախմբի մրցաշարում:
Նոյյան տապան  -   Սպորտ