Բաթումի միջազգային մրցաշարում Հայաստանի 13 ըմբիշներ<br /> մրցանակակիրներ դարձան<br />


Բաթումի միջազգային մրցաշարում Հայաստանի 13 ըմբիշներ
մրցանակակիրներ դարձան

  • 20-04-2009 18:46:00   | Վրաստան  |  Սպորտ
ԲԱԹՈՒՄ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 16-18-ին Բաթումում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցաշար Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հավաքականների մասնակցությամբ: Հայաստանը մրցավայր էր գործուղել 17 մարզիկի: Նրանցից 5-ը` Սարգիս Խաչատրյանը (50 կգ, Երեւան), Ալեքսան Միքայելյանը (55 կգ, Գյումրի), Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ, Երեւան), Էդուարդ Սարգսյանը (74կգ, Երեւան) եւ Վաչիկ Եղիազարյանը (120 կգ, Երեւան) արժանացան հաղթողի կոչմանը: Իսկ Հայաստանի հավաքականի ութ անդամներ դարձան 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներ: Ապրիլի 24-ին հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի 18 անդամներ կմեկնեն Իրան, որտեղ 10-օրյա համատեղ հավաք կանցկացնեն տեղի թիմի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ