Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը մասնակցում են ՖԻԴԵ-ի<br /> «Գրան պրի» 4-րդ մրցաշարին<br />


Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը մասնակցում են ՖԻԴԵ-ի
«Գրան պրի» 4-րդ մրցաշարին

  • 15-04-2009 13:18:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՆԱԼՉԻԿ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 14-ին Նալչիկում տեղի ունեցավ ՖԻԴԵ-ի «Գրան պրի» 4-րդ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: 19-րդ կարգի այդ մրցաշարին մասնակցում են 14 շախմատիստներ: Մրցանակային հիմնադրամը 212 հազար եվրո է: Ապրիլի 15-ին նշանակված են առաջին փուլի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանի մրցակիցը Շահրիյար Մամեդյարովն է (Ադրբեջան), իսկ Վլադիմիր Հակոբյանինը` Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան):
Նոյյան տապան  -   Սպորտ