Լեւոն Արոնյանը 4 միավորով բարձրացրել է իր վարկանիշային<br /> ցուցանիշը<br />


Լեւոն Արոնյանը 4 միավորով բարձրացրել է իր վարկանիշային
ցուցանիշը

  • 05-04-2009 19:02:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ամբեր»-ի մրցաշարում հաղթելուց հետո Լեւոն Արոնյանի վարկանիշը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) աշխարհի ուժեղագույն շախմատիստների աղյուսակում 4 միավորով բարձրացել է, եւ այժմ նա նախկին 11-րդի փոխարեն 2754 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցուցակում տեղ են գտել եւս չորս հայ գրոսմաստերներ` Սերգեյ Մովսիսյանը (2747 միավոր - 11-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (2696 - 34-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանը (2660 - 63-րդ տեղ) եւ Արման Փաշինյանը (2655 - 71-րդ տեղ): Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 2503 միավորով զբաղեցնում է 13-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը 2479 միավորով 22-րդ տեղը: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցուցակը գլխավորում է բուլղարացի շախմատիստ Վեսելին Թոպալովը 2812 միավորով: Նրան հետեւում են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2783), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2770), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան` 2759), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան` 2756), Լեւոն Արոնյանը, (Հայաստան` 2754), Դմիտրի Յակովենկոն, (Ռուսաստան` 2753), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան` 2751), Պետեր Լեկոն, (Հունգարիա` 2751) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան` 2748):
Նոյյան տապան  -   Սպորտ