Ուգո Չավեսը թույլ չի տա ՌԴ ռազմական բազաներ Վենեսուելայում<br />


Ուգո Չավեսը թույլ չի տա ՌԴ ռազմական բազաներ Վենեսուելայում

  • 17-03-2009 13:30:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կարակասը երկրի տարածք կթողնի ռուս զինվորականներին, սակայն ռուսական բազաներ չեն լինի: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Այդպիսով, Չավեսը հերքել է ի հայտ եկած այն տեղեկատվությունը, թե Վենեսուելան Ռուսաստանին է հանձնում Օրչիլա կղզին` ռազմական բազա այնտեղ կառուցելու համար: «Ամեն ինչ այդպես չէ: Ես նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ասել եմ, որ ցանկացած պահի, երբ ռուսական օդուժին հարկ կլինի կանգառ կատարելու Վենեսուելայում, մեր երկիրը մատչելի է դրա համար»,- հայտնել է Չավեսը իր «Ալլո, նախագահ» ամենշաբաթյա հեռուստածրագրի ժամանակ, հաղորդում է BBC-ն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play