Ղրղզստանի ԱԳՆ նախկին ղեկավարը կասկածվում է սպանության մեջ<br />


Ղրղզստանի ԱԳՆ նախկին ղեկավարը կասկածվում է սպանության մեջ

  • 11-03-2009 10:58:00   | Ղրղզստան  |  Միջազգային
ԲԻՇՔԵԿ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանի իրավապահ մարմինները ձերբակալել են «Արդարության համար» ընդդիմադիր շարժման առաջնորդ, երկրի արտաքին գործերի նախկին նախարար Ալիկբեկ Ջեկշենկուլովին: Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, Ղրղզստանի ԱԳՆ նախկին ղեկավարը ձերբակալվել է թուրք գործարար Սերվետ Չեթինի սպանության հանցակցության կասկածանքով: «Գնդակը, որ հայտնաբերվել է Թուրքիայի քաղաքացու սպանության փաստի առնչությամբ դեպքի վայրի զննության ժամանակ, արձակվել է նախկին նախարար Ալիկբեկ Ջեկշենկուլովին պատկանող ատրճանակից»,- հայտնել է Ղրղզստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Բաքըթ Սեյիտովը: Թուրք գործարար Սերվետ Չեթինը սպանվել էր 2007 թ. դեկտեմբերի 9-ին Ղրղզստանի Թալաս մարզկենտրոնում: Անհայտ անձը նրա վրա երկու անգամ կրակել էր հրաձգային զենքից: Դեպքի վայրում հայտնաբերվել էր Մակարով տեսակի ատրճանակից արձակված 9 մմ տրամաչափի մեկ գնդակ եւ երկու պարկուճ:
Նոյյան տապան  -   Միջազգային