Կապանի «Գանձասարը» անցել է Թուրքմենստանի նախագահի գավաթի<br /> խաղարկության կիսաեզրափակիչ<br />


Կապանի «Գանձասարը» անցել է Թուրքմենստանի նախագահի գավաթի
խաղարկության կիսաեզրափակիչ

  • 26-02-2009 16:02:00   | Թուրքմենստան  |  Սպորտ
ԱՇԳԱԲԱԴ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 25-ին` Աշգաբադում անցկացվող Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի վերջին խաղում, Կապանի «Գանձասարը» ոչ-ոքի` 1:1, խաղաց «Աշգաբադի» հետ: Սա «Գանձասարի» 3-րդ ոչ-ոքին էր: 3 միավորով կապանցիները անցան կիսաեզրափակիչ, որտեղ կմրցեն Լատվիայի 14-ակի չեմպիոն «Սկոնտոյի» հետ: Մյուս զույգը կազմել են Թուրքմենստանի «ԹԹՄՀ» եւ «Աշգաբադ» թիմերը: Հանդիպումները նշանակված են փետրվարի 27-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ