Հայաստանի հավաքականը Վրաստանի մայրաքաղաքից վերադարձել է 3 մեդալով<br /> <br />


 

Հայաստանի հավաքականը Վրաստանի մայրաքաղաքից վերադարձել է 3 մեդալով

  • 13-06-2011 12:59:08   | Հայաստան  |  Սպորտ
 Հունիսի 10-12-ը հայ ըմբիշները մասնակցեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Վախթանգ Բալավաձեի եւ Գիվի Կարտոզիայի անվան միջազգային ավանդական մրցաշարին, որն ընդգրկված է Գրան-Պրի շարքում: Հայաստանի հավաքականը Վրաստանի մայրաքաղաքից վերադարձել է 3 մեդալով: Ազատ ոճայիններից Դավիթ Սաֆարյանը (66կգ) դարձել է արծաթե մեդալակիր: Հունահռոմեական ոճի ըմբիշներ Ալեքսան Միքայելյանը (74կգ) եւ Հարություն Հովհաննիսյանը (55կգ) նվաճել են բրոնզե մեդալներ: Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գեւորգյանը ArmSport.am-ին հայտնեց, որ այժմ հավաքականը պատրաստվում է մասնակցել մի քանի այլ միջազգային մրցաշարերի: Արդեն հունիսի 15-ին հունահռոմեկան ուճի ըմբիշները կմասնակցեն Ուկրաինայի Մարիոպոլ քաղաքում մեկնարկող «Ազովմաշի գավաթ» խաղարկությանը: Այնուհետեւ, հավաքականը ամբողջ կազմով կմեկնի երկշաբաթյա հավաքի, Ուկրաինական մեկ այլ քաղաք` Ալուշտա: Ինչպես տեղեկացնում է ArmSport.am-ը հավաքից անմիջապես հետո ազգային ընտրանու անդամներ Ռոման Ամոյանը (55կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74կգ) եւ Արթուր Շահինյանը (84կգ), գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի եւ մարզիչ Սամվել Գեւորգյանի ղեկավարությամբ կմասնակցեն Մադրիդում կայանալիք միջզագային մրցաշարի:
Նոյյան տապան  -   Սպորտ