ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ<br />


ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ

  • 25-01-2007 17:46:00   | Նիդեռլանդներ  |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 24-ին Վեյկ ան Զեեում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում տեղի ունեցան 10-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լուկ Վան Վելիի (Հոլանդիա) հետ եւ 6 միավորով 4 շախմատիստների հետ բաժանում է 3-6-րդ տեղերը: Առաջատարը Վեսելին Թոփալովն է (Բուլղարիա)` 7,5 միավորով: 11-րդ փուլում Լ.Արոնյանի մրցակիցն է Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա): 2-րդ մրցաշարում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը 5,5 միավորով բաժանում է 6-8-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ