ՖՈՒՏԲՈԼԻ ԱՆԴՈՐՐԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂ<br /> ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԵՏ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ԱՆԴՈՐՐԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂ
ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԵՏ

  • 24-01-2007 19:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 7-ին ՖԻՖԱ-ի օրացույցով եվրոպական երկրների ազգային հավաքականների ընկերական մրցամարտերի օրն է: ՀՖՖ-ի Մամլո ծառայությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին, որ Անդորրայի հավաքականը առաջարկել է ընկերական խաղ անցկացնել Հայաստանի ազգային հավաքականի հետ: Մինչ այժմ այդ թիմերը հանդիպել են 5 անգամ եւ միշտ հաղթել են հայ ֆուտբոլիստները:
Նոյյան տապան  -   Սպորտ