ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ 8-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է<br /> ԹԵՅՄՈՒՐ ՌԱՋԱԲՈՎԻՆ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ 8-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է
ԹԵՅՄՈՒՐ ՌԱՋԱԲՈՎԻՆ

  • 22-01-2007 18:48:00   | Նիդեռլանդներ  |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 21-ին հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի խոշոր միջազգային մրցաշարի 8-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հաղթել է Թեյմուր Ռաջաբովին (Ադրբեջան): Լ.Արոնյանը 8 հնարավորից վաստակել է 5 միավոր եւ Վլադիմիր Կրամնիկի (Ուկրաինա), Սերգեյ Կարյակինի, Պյոտր Սվիդլերի (2-ն էլ Ռուսաստան) հետ բաժանում է 3-6-րդ տեղերը: Առաջատարը 6 միավորով Վեսելին Թոփալովն է (Բուլղարիա): 2-րդ մրցաշարում Գաբրիել Սարգսյանը 8-րդ փուլում ոչ-ոքի է խաղացել Չինաստանի պատվիրակ Բուի հետ եւ 4 միավորով մի խումբ մասնակիցների հետ բաժանում է 6-9-րդ տեղերը: Իսկ 6 միավորով առաջատարն է 17-ամյա Մաքսիմ Վաշելագրավը (Ֆրանսիա):
Նոյյան տապան  -   Սպորտ