ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 5-ՐԴ ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ<br /> ՎԼԱԴԻՄԻՐ ԿՐԱՄՆԻԿԻ ՀԵՏ ԲԱԺԱՆՈՒՄ Է 4-5-ՐԴ ՏԵՂԵՐԸ<br />


ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 5-ՐԴ ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ԿՐԱՄՆԻԿԻ ՀԵՏ ԲԱԺԱՆՈՒՄ Է 4-5-ՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 19-01-2007 18:30:00   | Նիդեռլանդներ  |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի 19-րդ կարգի միջազգային խոշոր մրցաշարի 5-րդ փուլում, որը կայացավ հունվարի 18-ին, Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել նորվեգացի 16-ամյա Մագնուս Կառլսենի հետ: Լ.Արոնյանը եւ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) 5 հնարավորից ունեն 3-ական միավոր եւ բաժանում են 4-5-րդ տեղը: Առաջատարը 4,5 միավորով Թեյմուր Ռաջաբովն է(Ադրբեջան): 2-րդ եւ 3-րդ տեղերը 3,5-ական միավորով զբաղեցնում են Վեսելին Թոփալովը (Բուլղարիա) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Հունվարի 19-ին անցկացվում են 4-րդ փուլի պարտիաները: Լ.Արոնյանի մրցակիցը Պյոտր Սվիդլերն է (Ռուսաստան): 2-րդ խմբի մրցաշարում Գաբրիել Սարգսյանը 5 հնարավորից վաստակել է 2 միավոր եւ 14 մրցակիցների պայքարում ընթանում է 10-րդ տեղում: Նա հերթական փուլում մրցում է Նիջ Բոյերի (Հոլանդիա) հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ