ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 1,5 ՄԻԱՎՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲՈՒՄ Է<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 1,5 ՄԻԱՎՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲՈՒՄ Է

  • 15-01-2007 19:54:00   | Նիդեռլանդներ  |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող շախմատային խոշոր միջազգային մրցաշարում հունվարի 15-ին տեղի են ունենում 3-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը սեւերով մրցում է հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Հունվարի 14-ին Լ.Արոնյանը 2-րդ փուլում հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովին (Ուկրաինա) եւ 1,5 միավորով եւս 7 շախմատիստների հետ առաջատար խմբում է: 2-րդ խմբի մրցաշարում Գաբրիել Սարգսյանը իր հաշվին գրանցել է 1-ական պարտություն ու ոչ-ոքի:
Նոյյան տապան  -   Սպորտ