«ՄԻԿԱՆ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻՆ<br />


«ՄԻԿԱՆ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԻՆ

  • 11-01-2007 16:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 8-ից ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Աշտարակի «Միկան» ուսումնամարզական հավաք է անցկացնում իր նորակառույց մարզահամալիրում: Թիմում սպասվում են փոփոխություններ. հնարավոր է այն համալրվի բրազիլացի ֆուտբոլիստներով: Հունվարի 28-ից «Միկան» երկշաբաթյա հավաք կանցկացնի Սոչիում, ապա մարզումները կրկին կշարունակի երեւանում: Նախապատրաստության վերջին փուլը կանցկացվի Թուրքիայում` մարտի 4-18-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ