«ԲԱՆԱՆՑԸ» ԱՊՀ-Ի ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՄԵԿՆԻ ՆՈՐ<br /> ՄԱՐԶՉԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ <br />


«ԲԱՆԱՆՑԸ» ԱՊՀ-Ի ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՄԵԿՆԻ ՆՈՐ
ՄԱՐԶՉԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ

  • 10-01-2007 16:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 20-28-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ եւ Բալթյան երկրների ֆուտբոլի չեմպիոնների գավաթի հերթական խաղարկությունը: Այդ մրէցումներին Հայաստանից մասնակցելու է արծաթե մրցանակակիր «Բանանցը», քանի որ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Ռուսաստանի ֆուտբոլի միության անցյալ տարվա որոշումով զրկվել է մասնակցության իրավունքից: «Բանանցն» ընդգրկված է 3-րդ խմբում եւ կմրցի հաջորդաբար Դոնեցկի «Շախտյորի» (հունվարի 20-ին), Տաշքենտի «Պախտակորի» (հունվարի 21-ին) եւ Լատվիայի Վենտսպիլս քաղաքի համանուն թիմի հետ (հունվարի 23-ին): Նշենք, որ «Բանանցի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Կիսելյովին այդ պաշտոնում փոխարինել է Յան Պոշտուլկան: Վերջինս ժամանակին եղել է Չեխոսլովակիայի ճանաչված դարպասապահներից մեկը եւ որպես մարզիչ աշխատել է մի շարք երկրներում:
Նոյյան տապան  -   Սպորտ