Հայ լեռնագնացների թիմն ունի Էվերեստի գագաթը բարձրանալու հույսեր


 

Հայ լեռնագնացների թիմն ունի Էվերեստի գագաթը բարձրանալու հույսեր

  • 19-07-2011 18:51:50   | Հայաստան  |  Սպորտ
 Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (7 մարդ) 8 թիմերի միջեւ մրցությունում առաջինն է բարձրացել Իրանի ամենաբարձր լեռը` Դեմավենդը, որի բարձրությունը 5671 մետր է: Դա հայկական թիմի առաջին միջազգային վերելքն էր: «Այս գործում կարեւորը անվտանգ գագաթ հասնելն է: Մեր թիմը կարողացավ դա անել եւ առաջինը հասնել Դեմավենդի գագաթ»,- նշեց ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը հուլիսի 19-ի ասուլիսում: Հայ լեռնագնացները ծրագրել են եկող տարի բարձրանալ Վրաստանի Կազբեկ լեռը: Նույն ֆեդերացիայի ղեկավար կազմի անդամ, լեռնագնաց Գարեգին Ունուսյանն էլ բոլոր լերռնագնացների նման երազում է աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի, գագաթը հաղթահարելու մասին: Նա հուսով է, որ համապատասխան աշխատանքի ու ֆինանսավորման դեպքում այդ նպատակը հասանելի է:
Նոյյան տապան  -   Սպորտ