ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ԿԱՇՎԵ ԳՆԴԱԿԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏ ՆԻԿՈԼԱՅ<br /> ՂԱԶԱՐՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ<br />


ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ԿԱՇՎԵ ԳՆԴԱԿԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏ ՆԻԿՈԼԱՅ
ՂԱԶԱՐՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ

  • 10-01-2007 13:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 11-ին կլրանա Խորհրդային միության չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն եւ կրկնակի գավաթակիր, հայկական ֆուտբոլի մեծ վարպետներից մեկի` Նիկոլայ Ղազարյանի, 60-ամյակը: Նա խաղացել է ԽՍՀՄ երիտասարդական եւ օլիմպիական հավաքականներում, «Արարատի» հիմնական կազմում խփել է ավելի քան 100 գոլ, եղել է անկախ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահը: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում Ն.Ղազարյանը նշեց, որ թե ինքը, եւ թե ընդհանրապես «Ոսկե Արարատի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղում էր մարզասերի համար եւ մրցասպարեզում պայքարել ամբողջ նվիրումով: «Դա մեր գերագույն նպատակն էր ֆուտբոլում»,- ասաց անվանի ֆուտբոլիստը:
Նոյյան տապան  -   Սպորտ