ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ<br /> ՄՐՑՈՒՂԵՐԹԻ ԿՄԵԿՆԻ ԱՄՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ
ՄՐՑՈՒՂԵՐԹԻ ԿՄԵԿՆԻ ԱՄՆ

  • 09-01-2007 18:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 14-ին Լոս Անջելեսի «Քոլեջ» մարզադաշտում նախատեսված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ընկերական հանդիպումը Պանամայի հավաքականի հետ, իսկ հունվարի 17-ին` 2-րդ ընկերական մրցամարտը Ֆրեզնո քաղաքում տեղի թիմերից մեկի հետ: Հայաստանի հավաքականը ԱՄՆ կմեկնի հունվարի 10-ին: Նշենք, որ հունվարի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ստուգողական հանդիպում անցկացրեց Երեւանի «Բանանց» ակումբի հետ եւ հաղթեց 4:1 հաշվով:
Նոյյան տապան  -   Սպորտ