2006 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ 2005Թ.-Ի ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ<br /> ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ<br /> 18,3%-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է<br />


2006 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ 2005Թ.-Ի ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ
ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ
18,3%-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է

  • 08-01-2007 19:02:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի քիմիական արդյունաբերությունում արտադրվել է 12 մլրդ 763,9 մլն դրամի արտադրանք (մոտ 30,3 մլն ԱՄՆ դոլար), կամ 2005թ.-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ 18,3%-ով պակաս: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2006թ.-ի հունվար-նոյեմբերին թողարկվել է 3 մլրդ 357,1 մլն դրամի ռետինե եւ պլաստմասսայե արտադրանք, կամ 2005թ.-ի նույն ամիսների համեմատ 10,5%-ով ավելի: 2006թ.-ի հունվար-նոյեմբերին քիմիական արդյունաբերության հիմնական արտադրատեսակներից սինթետիկ կորունդի արտադրությունը 2005թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ աճել է 4,9 անգամ, լաքաներկանյութերինը` 36,6%-ով, պլաստմասսայե արտադրատեսակներինը` 14,7%-ով, լվացող, մաքրող եւ օսլայող միջոցներինը` 9,7%-ով, իսկ սինթետիկ կաուչուկի եւ կաուստիկ սոդայի արտադրության ծավալները նվազել են, համապատասխանաբար, 39,7%-ով եւ 48,8%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն