ՄԱՐԶԱՇԽԱՐՀԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ՏԱՐԵՄՈՒՏԻ ԵՐԵԿՈ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ<br /> ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ<br />


ՄԱՐԶԱՇԽԱՐՀԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ՏԱՐԵՄՈՒՏԻ ԵՐԵԿՈ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ
ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

  • 29-12-2006 15:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 28-ին «Օջախ» համալիրում տեղի ունեցավ մարզաշխարհի մարդկանց մեծարման տարեմուտի երեկո, որը կազմակերպել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը: Միջոցառմանը մասնակցեցին բնագավառի ավելի քան 500 ներկայացուցիչներ: Նախ ներկայացվեցին ՀԱՕԿ-ի 2006թ.-ին կատարած աշխատանքները, ապա 9 արժանավորների շնորհվեցին օլիմպիական խաղերի հայաստանցի 1-ին չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամեդալները: Ավարտվող մրցաշրջանում լավագույն արդյունքների հասած ավելի քան 30 մարզիկներ ու մարզիչներ արժանացան դրամական պարգեւների:
Նոյյան տապան  -   Սպորտ