ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՐԶԱՇԽԱՐՀԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾԱՐՄԱՆ<br /> ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՐԶԱՇԽԱՐՀԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾԱՐՄԱՆ
ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

  • 25-12-2006 17:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԳՅՈՒՄՐԻ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 23-ին Գյումրիի «Օազիս» համալիրում տեղի ունեցավ ՀՀ հավաքական թիմերի մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման ամանորյա ավանդական միջոցառումը: Նրանց շնորհվեցին կոչումներ, հանձնվեցին կառավարական պարգեւներ եւ դրամական մրցանակներ: Պարգեւները հանձնեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանդիսությանը մասնակցեցին պետական բարձրաստիճան այրեր, մարզական կազմակերպությունների ղեկավարներ, մարզիչներ, մարզիկներ եւ լրագրողներ: Արարողությունը ուղեկցվեց մշակութային ծրագրով:
Նոյյան տապան  -   Սպորտ