ՍԻՍԻԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ<br /> ՄԱՍՆԱՃՅՈՒՂ<br />


ՍԻՍԻԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ
ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

  • 21-12-2006 20:08:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հաշվի առնելով քաղաքացիներ Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի (Խաչատրյան) առաջարկությունը, դեկտեմբերի 21-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշել է նրանց սեփականությունը հանդիսացող Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոցի N16 հասցեում գտնվող 196,06 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի առանձնատունը եւ 980 քմ հողամասն ընդունել որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` տուն-թանգարան, ստեղծելու պայմանով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարվել է որոշման մեջ նշված գույքային իրավունքների պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում ապահովել հիշյալ հասցեում գտնվող նվիրաբերված առանձնատանը սահմանված կարգով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի ստեղծումը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play