ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ «ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ<br /> ԹԱՏԵՐԱԳԵՏ ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ<br />


ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ «ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ
ԹԱՏԵՐԱԳԵՏ ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

  • 20-12-2006 18:18:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Թեեւ Լեւոն Ներսիսյանից գրավոր ոչ մի տող չի պահպանվել, սակայն դա չի խանգարում, որպեսզի նրան հիշեն եւ մեծարեն թե' արվեստագետները, թե' նրա ուսանողները: Նրա թողածը ավելին է, քան թղթի վրա գրվածը»: Այս մասին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը դեկտեբերի 20-ին «Հայելի» ակումբում կայացած հանդիպմանը, որը նվիրված էր թատերագետ Լ.Ներսիսյանի 75-ամյակին: Ըստ Տ.Մանսուրյանի, թեեւ առհասարակ մեր մտածողության մեջ գրավոր նյութին բացարձակ արժեք է տրվում, սակայն բանավոր խոսքը ավելի մեծ ազդեցություն է ունենում եւ ավելի լավ օրինակ կարող է ծառայել: «Նա մարդու մի տեսակ էր, որը գրի կարիք չուներ. Լ.Ներսիսյանը ուզեց լեգենդ մնալ, իսկ գիրը սպանում է լեգենդը»,- նշեց կոմպոզիտորը: Լ.Ներսիսյանը խորհրդային տարիներին իր անհանդուրժողականության պատճառով հալածվեց իշխանությունների կողմից: Այդուհանդերձ, ըստ Տ.Մանսուրյանի, Լ.Ներսիսյանի համար կարեւոր չէր, թե որ ժամանակաշրջանում կապրեր, քանզի «նա ապրում էր այն գաղափարներով, որը իրենն էր»: Բանաստեղծ Հակոբ Մովսեսը նշեց, որ Լ.Ներսիսյանը միակ մարդն էր, որ փորձեց խորհրդային տարիներին ստեղծել ազատ մարդու կերպարը: Նրա խոսքերով, թատերագետը ազատությունը ծառայեցրեց բարոյականությանը եւ այնպես ապրեց, որ այդ ազատությունը ճիշտ ընկալվի եւ օրինակ լինի սերունդերի համար: Դեկտեմբերի 21-ին «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա Լ.Ներսիսյանի մասին պատմող 30 րոպեանոց վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play