ՍՊԱՆՎԵԼ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ<br />


ՍՊԱՆՎԵԼ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ

  • 20-12-2006 16:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 20-ի ժամը 04-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղում կրակել են գյուղապետ Ռոլանդ Գրիգորի Մկրտչյանի վրա: Ահազանգի առնչությամբ անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 03-ի սահմաններում անհայտ անձը տանից դուրս է կանչել Ռ.Մկրտչյանին եւ բակում հրազենից կրակել գյուղապետի պարանոցին եւ սպանել նրան: Փաստի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն